ՌԱԴԻՈ

Սուրենյան. «Հուլիսի 30–31–ին չի բացառվում, որ օդի ջերմաստիճանը հասնի մինչև 42 աստիճանի»

Արևադարձային տաք հոսանքների ազդեցությունը կպահպանվի մինչև օգոստոսի 1–ը ներառյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Sputnik
Գագիկ Սուրենյան. «Չի բացառվում, որ օդի ջերմաստիճանը հասնի մինչև 42 աստիճանի»

«Ավելին` հուլիսի 30–ին տաք հոսանքների ներհոսքը մի փոքր կակտիվանա, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը ևս 1–2 աստիճանով կբարձրանա։ Հուլիսի 30–31–ին չի բացառվում, որ օդի ջերմաստիճանը հասնի մինչև 42 աստիճանի։ Օգոստոսի 2–ից սկսած օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը, և օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի»,–ասաց Սուրենյանը։

Նրա խոսքով` օգոստոս ամսվա ընթացքում օդի ջերմաստիճանը նորմայից մեկ աստիճանով բարձր կլինի, տեղումները` նորմայի սահմաններում։