Երևանը պետք է նախաձեռնի ՀՀ քաղաքացու հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պարզաբանումը Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Երևանն ինքը պետք է նախաձեռնի իր քաղաքացուն հետ կանչելը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում։

«ՀԱՊԿ անդամներին առաջարկել ենք սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց». ԱԳՆ խոսնակ

«Գլխավոր քարտուղարին փոխելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության հետ կապված անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հայկական կողմին անհրաժեշտ բացատրություններ են տրվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զ․ Մնացականյանի հետ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս․ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում հուլիսի 27-ին»։

Հաղորդագրության մեջ ներկայացվում է՝ նշվել է, որ ՀԱՊԿ ընթացակարգի կանոններին համապատասխան, հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելը, եթե այդ մասին որոշումն ընդունվել է Երևանում։