Թեժ ամառ՝ թեժ եղանակով

ԱԻՆ-ից նորից ու նորից հորդորում են՝ ժամը 11:00-ից 15:00 խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Ամառը թեժ է՝ բոլոր առումներով: Ո՞վ կմտածեր, որ Հայաստանի պես փոքր երկրում քրեական պատասխանատվության կկանչվի աշխարհի ամենախոշոր ռազմաքաղաքական դաշինքներից մեկի ղեկավարը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խափանման միջոցը կլինի այլընտրանքային

Չնայած ապաքաղաքական ու «արտԵրկրային» լինելուն՝ թեժ կլինի նաև արևը. ցերեկը նրա ուղարկած ճառագայթները կլինեն վտանգավոր: ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունից» համառորեն պնդում են՝ պետք չի ցերեկվա ժամերին, ավելի կոնկրետ՝ 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում,  մնալ արեգակի ուղիղ ճառագայթների տակ. այդ ժամերին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հասնում է վտանգավորության աստիճանի:

Երևանում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +41-ի: Տեղումների հույս ամենևին պետք չի ունենալ:

Դե, իսկ Սևան գնացողներին՝ բարի ճանապարհ. ջրի ջերմաստիճանը ցածր չի լինի ցելսիուսով 25 աստիճանից: Ու, չնայած պնդումներին, թե այդ տաք միջավայրում ակտիվացած ջրիմուռների ենթատեսակը կարող է թույն արտազատել, մենք բոլորս տեսանք, թե ինչպես է Սևան ազգային պարկի տնօրենը մամռոտ լճի ջուրը հանգիստ խմում: