ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանն և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել:
Կապը նախաձեռնել էր հայկական կողմը:
Հայաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։
Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետն ու Բելառուսի նախագահն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։