ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն ապշած է իր պաշտպանյալի գործով դատավարությունում խախտումների մասշտաբով։ Այդ մասին իրավաբանը հայտնեց լրագրողներին՝ բողոքելով դատարանի որոշումից, դատավորից և ամբողջ դատական համակարգից։
Սահակյանի խոսքով՝ իրենք դեռ չէին տեսել նման խախտումներ։ Ըստ նրա՝ Հայաստանի վերջին երեք ամիսների քաղաքական իրադարձությունները նրան հույս էին ներշնչել, որ փաստաբանների աշխատանքն ավելի կթեթևանա. սակայն Քոչարյանի գործը հասկացնել է տվել, որ «այս ոլորտում ոչինչ չի փոխվել»։
«Քննչական համակարգը սպանված է երկրում։ Մենք դատավորների փոքր խումբ կարող են առանձնացնել, որոնց վրա կարող ենք հույս դնել», — ասաց Սահակյանը։
Սահակյանը բացեց, թե կոնկրետ ինչն է սպանված Հայաստանի քննչական համակարգում, նշելով, որ այլևս ոչինչ չի ասի նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների մասին, քանի որ իրավունք չունի խախտել փակ դատական նիստի գաղտնիքը։
Միաժամանակ փաստաբանը «տպավորիչ և հուզիչ» անվանեց Քոչարյանի ելույթը դատարանում։