ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են ՌԴ և Բելառուսի ԱԳ նախարարները

Արտգործնախարարները թեման քննարկել են հեռախոսազրույցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Սերգեյ Լավրովը և Վլադիմիր Մակեյը հեռախոսազրույցում քննարկել են ՀԱՊԿ գործունեության ընթացիկ հարցերը: Այս մասին գրում է Sputnik Բելառուսը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ազատ է. արդյո՞ք կարող է նա լքել Հայաստանը


«Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Բելառուսի Հանրապետության արտգործնախարար Վլադիմիր Մակեի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ գործունեության ընթացիկ հարցերը»,- հայտնում է աղբյուրը:

Իրենց հերթին Բելառուսի ԱԳՆ-ից գործակալությանը հաստատել են հեռախոսազրույցի փաստը՝ նշելով, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ՀԱՊԿ գործընթացի կանոնների համաձայն՝ հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի Գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը, եթե Երևանում դրա վերաբերյալ արդեն պաշտոնական որոշումը կայացվել է: