ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի համար 5 մլն դրամ գրավը կեսգիշերից հետո մուծվել է:
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը:
Ըստ փաստաբանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանը կարող է լքել միայն վարույթ իրականացնող մարմնի՝ այս պարագայում Հատուկ քննչական ծառայության թույլտվությամբ
Պաշտպանի խոսքով, Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել գիշերը ժամը 2.00-ից հետո: