Մեղադրականը տվել են Վիտալինային. Ջիգարխանյանի նախկին կնոջը դատում են գաղտնալսման համար

Համաշխարհային դատարանը կդիտարկի Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ—Ռոմանովսկայայի դեմ գործը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ—Ռոմանովսկայային մեղադրական եզրակացություն են հանձնել։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը։

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինն անսովոր խնդրանքով դիմել է Վլադիմիր Պուտինին

Հաղորդագրության համաձայն՝ երկուշաբթի քրեական գործը Ռոստոկինո շրջանի №310 տեղամասի համաշխարհային դատարան կհանձնվի։ Այնտեղ Ջիգարխանյանի նախկին կինը ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար։

Մասնավորապես Վիտալինային մեղադրում են մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտելու մեջ։ Ըստ մեղադրականի՝ նա հետևել է հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանին, որը նաև Մոսկվայի՝ իր անունը կրող դրամատիկական թատրոնի ղեկավարն է։

Նա թատրոնի գրասենյակում տեսախցիկ է տեղադրել, որով պատրաստվել է հետևել ամուսնու հանդիպումներին ու գործնական խոսակցություններին։

Այս հոդվածը նախատեսում է մինչև երկու տարի ազատազրկում։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է աղմկոտ իրարանցումը, որի կենտրոնում հայտնվել են Արմեն Ջիգարխանյանն ու նրա երիտասարդ կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։ Դերասանը հայտնել է, որ կինը խաբեությամբ նրանից խլել է փողերը, ունեցվածքն իր անունով է արել ու նույնիսկ փորձել է սպանել իրեն։ Ընդ որում՝ Վիտալինան հայտնել է, որ ինքն անմեղ է ու ամեն ինչում մեղադրում է Ջիգարխանյանի շրջապատին, որը նրա վրա բացասական ազդեցություն ունի։