ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Ռուբեն Սահակյանը և Արամ Օրբելյանը կարծում են, որ միայն երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ապահովել «գործի օպերատիվ և անարգել լուծում»։ Այդ մասին իրավաբանները հայտարարեցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Քոչարյանին արդարացնելը շատ բարդ կլինի։ Եթե միայն այդ հարցին չմիանա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա կարող է այնպես անել, որպեսզի դատավարությունը նորմալ ընթանա։ Այդ դեպքում կա կարող է հեշտացնել գործը», — ասաց Սահակյանը։
Իր հերթին փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ եթե նման գործը քննարկվեր ԱՄՆ-ի կամ Հոլանդիայի դատարանում, ապա դատավորներն իրենց վիրավորված կզգային։
«Դատավորները կմտածեին, որ քննիչները ծիծաղում են նրանց վրա։ Գործը պետք է մարդավարի հետաքննվի», — ասաց Օրբելյանը, նշելով, որ չի հասկանում, թե ինչում է մեղադրվում Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք իսկապես չենք կարող հասկանալ, թե իրականում ինչում է մեղադրվում Ռոբերտ Քոչարյանը։ Դա մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնե՞լն է, իր գործողությունների անհամաձայնեցո՞ւմը, թե էլի ինչ-որ բան», — ասաց Օրբելյանը։
Փաստաբան Ռուբեն Սահակյանը կիսեց գործընկերոջ տարակուսանքը։
Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը համոզմունք հայտնեց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարտադիր կարդարացվի, իսկ բոլոր նրանք, ովքեր անօրինական կերպով գործ են հարուցել նրա դեմ, կպատժվեն։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։