Նիստը ընդմիջվեց, Քոչարյանը կրկին ազատ հեռացավ դատարանից

Դատավորը գնաց «խորհրդակցելու»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վճիռը կլինի 23.30: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ: Դատարանից հեռացել են նաև

մեղադրող դատախազն ու պաշտպանական կողմը:

Շարմազանով. «Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ թուրքից չի փախել պատերազմի ժամանակ»

Փաստաբանները ոչ մի մեկնաբանություն չեն տվել՝ հորդորելով սպասել մինչև դատարանի վճիռը:

Հիշեցնենք՝ հուլիսի 26–ին ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանչվել է հարցաքննության Մարտի 1–ի գործով որպես վկա։ 

Հարցաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: