Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Սանկտ Պետերբուրգում` «Էքսպոֆորումի» շենքում, քիչ առաջ սկսվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որն անցկացվում է նեղ կազմով։

Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայտարարեց` Հայաստանում այլևս «փայ չեն մտնում»

Միջոցառումը մեկնարկել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի պատվիրակությունների և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արարողությամբ։

Նեղ ձևաչափով նիստից հետո պատվիրակությունների ղեկավարները կլուսանկարվեն, հետո կսկսվի Եվրասիական միջկառավարական խորհրդի լիագումար նիստը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ։