Վիշապաքաղը. նախարարն անբեկանելի է իր որոշման մեջ

Առողջապահության նախարարը ուղիղ եթերում պնդեց, որ ոչ մի բողոք իրեն հետ չի պահի իր որոշումից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik.  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով արձագանքեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմի բողոքի ակցիային:

Նա հերքեց բժշկական կենտրոնի աշխատակիցների այն պնդումը, թե բուժհիմնարկի տնօրենի աշխատանքից ազատումն անհիմն է, հղում անելով այն հանգամանքին, որ բուժկենտրոնը պետական է և ներկա տնօրինությունը արդյունավետ չի աշխատում:

Իր ելույթում Թորոսյանը չխուսափեց նաև բուժհիմնարկի ողջ կոլեկտիվին կազմակերպված բանդայի ներկայացուցիչներ անվանելուց:

Նա կրկին խոսեց չարաշահումների առկայության մասին և շեշտեց, թե դրանք այնքան սիստեմատիկ են, որ չեն դադարել նույնիսկ ստուգումների ընթացքում:

Նախարարն իր խոսքը եզրափակեց «վիշապը պետք է գլխատվի» նախադասությամբ: