Հանդիպում Էրմիտաժում. ինչի մասին է ռուս ռեժիսորը խնդրել հայ վարչապետին

Էրմիտաժում ՀՀ վարչապետ ու ռուս մշակութային գործիչների հանդիպման ժամանակ ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը խնդրել է Փաշինյանին ավելի մեծ ուշադրություն դարձնել հայ վավերագրության զարգացման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի-Sputnik. Ռուս ռեժիսորի խոսքով` հայ կիենմատոգրաֆիան զարգացման մեծ ներուժ ունի,  և նա, որպես հայկական մշակույթին ծանոթ մարդ, խնդրում է Փաշինյանին պետական աջակցություն ցուցաբերել այդ ոլորտին։ Նրա խոսքով` պետք է մասնավորապես մեծ ուշադրություն դարձնել «Ոսկե ծիրան» փառատոնին։

«Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի հայերի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի». Փաշինյան

Սոկուրովը խոստովանել է  նաև, որ ուշադիր ու սրտատրոփ հետևում էր այս մայիս–ապրիլի Հայաստանի իրադարձություններին։

«Մենք մտահոգ էինք Հայաստանի համար, ուզում էինք, որ ամեն ինչ խաղաղ ու բարեհաջող ավարտվի, առանց արյան։ Այդպես էլ եղավ, կեցցեք։ Մենք հիանում ենք ձեզնով», –ասաց նա Փաշինյանին։

Վերջինս վստահեցրեց, որ կինեմատոգրաֆիան երբեք դուրս չի մնա Հայաստանի  իշխանությունների տեսադաշտից և որ նա այս տարի անձամբ  մասնակցել է  «Ոսկե ծիրանի» բացմանը։