Արարատի բնակիչն իր մոտ է պահել մեծ քանակությամբ զինվորական պարագաներ

Բացատրական աշխատանքներից հետո քաղաքացին դրանք հանձնել է Ռազմական ոստիկանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. ՀՀ Արարատի մարզի բնակիչ Ս.Զ.–ն, չգիտես որտեղից, իր մոտ ուներ մեծ քանակությամբ զինվորական պարագաներ և ունեցվածք` 80 հատ զինվորական ուսապարկ, 68 հատ զինվորական կաթսա։ Ինչպես ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, այսօր նա իր մոտ եղածը հանձնել է Ռազմական ոստիկանությանը։

«ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության կոչին ընդառաջ ՀՀ ՊՆ Արարատի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Արարատի ՌՈ բաժին է ներկայացել ՀՀ Արարատի մարզի բնակիչ Ս.Զ. և ինքնակամ հանձնել մեծ քանակությամբ զինվորական պարագաներ և ունեցվածք` 80 հատ զինվորական ուսապարկ, 68 հատ զինվորական կաթսա և այլն»,–գրել է Հովհաննիսյանը։