Դատարանի դահլիճից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի ևս մեկ անդամ

Արայիկ Հակոբյանն ազատ արձակվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների երաշխավորմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 Հուլիս — Sputnik. Քիչ առաջ դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանը:

Նրա կալանքը փոխվել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և ու Սերգեյ Բագրատյանի անձնական երաշխավորմամբ։

Հիշեցնենք, որ Արայիկ Հակոբյանն անազատության մեջ է 2016թ-ի օգոստոսից։

Участника "Сасна Црер" Араика Акопяна освободили (27 июля 2018). Еревaн

Նրանք մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից) և 177 հոդվածով (Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը)`ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատից հափշտակություն կատարելու համար:

2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ զոհվել են ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը և լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը։

Ոստիկանների սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներից Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին։