Համագործակցելու ենք. Լավրովը զանգել է Մնացականյանին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկերոջ հետ համագործակցության հարցեր է քննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի ու Հայաստանի արտգործնախարարներն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները ընդհանուր ինտեգրացիոն գործընթացների շրջանակում։ Այս մասին հայտնում ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մնացականյանն ու Լավրովը խոսել են Արցախյան հակամարտության կարգավորման մասին

«Քննարկվել են ինտեգրացիոն միավորումների շրջանակում երկկողմ համագործակցության ու փոխներգործության առանձին հարցեր», – նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Հիշեցնենք` վերջին անգամ նախարարներն անձամբ շփվել են Մոսկվայում հունիսի 7–ին` Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցի ընթացքում։