ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ թուրքից չի փախել պատերազմի ժամանակ»

Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին` մեկնաբանելով նրան ուղղված մեղադրանքը։
Sputnik
Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համարում է, որ ՀՀ —ի և Արցախի համար խիստ մտահոգիչ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրավիճակը։

«Այստեղ ակնհայտ է քաղաքական և անձնական դրդապատճառը։ Կուզեք` անունը դրեք ` վենդետա, անձնական վրեժխնդրություն, բայց ակնհայտ է, որ առկա է և շատ մեծ հնարավորություն կա, որ մենք մտնենք քաղաքական նիհիլիզմի փուլ»,- ասաց նա։

Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը։

«Ի՞նչ է նշանակում ներկայացնել կալանք երկրորդ նախագահին։ Եթե նա վերադարձել է Հայաստան, ինչի համար են կալանավորում։ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ թուրքից չի փախել պատերազմի ժամանակ»,- Sputnik Արմենիային ասաց Շարմազանովը։

Երեկ` հուլիսի 26-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է ներկայացվել։