Ընտանեկան այցերի նոր փաթեթ` Կենդանաբանական այգու համար

Ընդառաջ գնալով բազմաթիվ խնդրանքներին՝ Երևանի Կենդանաբանական այգին օգոստոս-սեպտեմբեր ամիսների համար անսահմանափակ այցելության ընտանեկան տոմսեր է առաջարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Երևանի Կենդանաբանական այգին գործարկում է նոր` ընտանեկան փաթեթ իր այցելուների համար։

Կարմիր գրքում գրանցված բվեճն այլևս զվարճանքի առարկա չէ. նա կապրի Կենդանաբանական այգում

Միանվագ վճարելով 5000 դրամ` քաղաքացիները կարող են ստանալ ընտանեկան այցի մշտական տոմս՝ այս տարվա օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Տոմսում կներառվեն ընտանիքի 2 մեծերի և 2 փոքրերի՝ այդ ամիսների անսահմանափակ այցեր:

Հիշեցնենք` Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների խմբային այցերի համար:

Իսկ կրթօջախների սաների խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են Այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով: