ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում: Գիշերվա ժամը 01:15-ի շրջանում Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ ընկած հատվածում Mercedes-Benz W210 մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը՝ հետիոտնի անցման համար չնախատեսված վայրում հատող երիտասարդ աղջկան:
Տուժողը կորցրել էր գիտակցությունը, բայց կենդանության նշաններ առկա էին: Վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը չէր լքել դեպքի վայրը, զանգել էր շտապօգնություն և սպասում էր համապատասխան ծառայությունների մոտենալուն:
Карета скорой помощи на месте ДТП (26 июля 2018). Еревaн
© Sputnik / Rouben Abrahamyan
Շատ արագ տեղ հասան թե՛ ոստիկանության, թե՛ շտապ օգնության աշխատակիցները: Բժիշկների մոտենալու պահին աղջիկն արդեն գիտակցության էր գալիս: