Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ գնացքի ռելսերի վրա տղամարդ կա քնած։ Ահազանգին արձագանքել է սպա Քայլ Սավոյան։ Նա վազել է սլացող գնացքին ընդառաջ և ձեռքերով հասկացրել, որ պետք է կանգնել։ Միաժամանակ ոստիկանը գոռացել է` հեռացիր, հեռացիր։
Տղամարդը հասցրել է ռելսերի վրայից հեռանալ, և վայրկյաններ անց գնացքը սլացել է այդ հատվածով։
Տղամարդու անուն-ազգանունը դեռ չի հրապարակվել։ Ականատեսը պատմել է, որ գնացքի ժամանումից րոպեներ առաջ տղամարդը պառկել է ռելսերի վրա։ Չի նշվում նաև` դա ինքնասպանության փորձ է եղել, թե ոչ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է փրկված տղամարդը շնորհակալություն հայտնում ոստիկանին։