Սյունիքում փորձել են բռնաբարել օտարերկրացի զբոսաշրջիկներին

Աղջիկներից մեկը դանակով հարվածել է տղամարդու դեմքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Սյունիքի մարզում ` Հալիձոր գյուղի «Խրիմյան Հայրիկ» հուշարձանի հարակից անտառում, փորձել են բռնաբարել օտարերկրացի զբոսաշրջիկներին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Անի» սրճարանի բակում կրակողը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենն է

Դեպքը եղել է երեկ՝ հուլիսի 25-ին։ Ժամը 04։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժնին տեղեկացրել են, որ 9-11 է ահազանգել մի քաղաքացի, ներկայացել է Արիել Սփեյս և հայտնել, որ ինքը, ընկերը և 2 աղջիկ զբոսաշրջիկներ Սյունիքի մարզի Տաթև գյուղում գիշերը հանգստանալիս են եղել, երբ իրենց վրաններին են մոտեցել 2 անծանոթ երիտասարդներ և փորձել են բռնաբարել աղջիկներին։

Ահազանգողը հայտնել է, որ այդ ժամանակ աղջիկներից մեկն իր մոտ եղած դանակով հարվածել է երիտասարդներից մեկի դեմքին, իսկ նրանցից մեկը գողացել է աղջիկներից մեկին պատկանող հեռախոսը և դիմել են փախուստի։

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, երիտասարդները փորձել են բռնաբարել օտարերկրացիներ՝ 21-ամյա Ա. Պ.-ին և 26-ամյա Ռ. Շ-ին։

Պարզվել է, որ Ռ. Շ.-ն իր ձեռքին եղած ճամփորդական փոքրիկ դանակով դիմադրություն ցույց տալու ժամանակ հարվածել է նրանցից մեկի դեմքին։ Այդ ընթացքում մյուս զբոսաշրջիկները հարևան վրանում քնած են եղել։

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ Հալիձոր գյուղի անտառում նշված անձանց հետ ընթրել են Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչներ՝ 32-ամյա Վահե Գրիգորյանը, 27-ամյա Տիգրան Բաբայանը, որից հետո Տ. Բաբայանը փորձել է սեռական հարաբերություն ունենալ Ա. Պ-ի հետ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։