Կրկին չարաշահում և յուրացում. գումարն ավելի է մեկ միլիոն դրամից

Հանգստի գոտի, որ գրանցված չի եղել, օգնության դիմողներ, որ անօգնական են մնացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը յուրացումներ է կատարել: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ucom-ի քարտեր, մեկ-երկու բջջային հեռախոս և կնիք. հաղթական ներխուժման գծուծ ավարը

Տվյալները ստացել են Ոստիկանության Արարատի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները՝ հետախուզական միջոցառումների արդյունքում։

Ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը. համայնքի ղեկավարը 2017-2018 թվականների ընթացքում Սուրենավանի 20-ից ավելի բնակչի անուններով դիմումներ է ձևակերպել և որպես օգնություն դուրս գրված գումարները՝ ընդհանուր 1.035.000 դրամ, յուրացրել է։

Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը Սուրենավանում հանգստի գոտի ունի, որը գրանցված չէ և գործել է առանց համապատասխան թույլտվության։