ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Եթե մենք սահմանափակում չդնենք, սփյուռքի կադրային ներուժն էլ օգտագործել»

Ազգային անվտանգության տեսանկյունից պետությունն ինքը պիտի որոշի՝ թույլ տալ երկքաղաքացիություն ունեցողներին լինել բարձրաստիճան պաշտոնյա, թե՝ ոչ:
Sputnik
Սուրեն Սարգսյան

Համաշխարհային պրակտիկայում շատ են հանդիպում դեպքեր, երբ ֆինանսապես ապահովված մարդիկ պետական բարձր պաշտոններ զբաղեցնելիս հրաժարվում են աշխատավարձից: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով թղթակցի այն դիտարկումը, թե իրականում Հայաստանում պետական պաշտոնյաների աշխատավարձն այնքան էլ բարձր չէ և սփյուռքահայերից շատերը, եթե համաձայնեն էլ գալ Հայաստան որոշակի պաշտոն ստանձնելու, ապա դա պիտի անեն զուտ հայրենասիրությունից դրդված:

«Հենց ԱՄՆ գործող նախագահ Թառափը հրաժարվել է իր աշխատավարձից»,- օրինակ բերեց Սարգսյանը և հավելեց, որ մեր այն հայրենակիցները, որոնք լուրջ ֆինանսական հնարավորություններ ունեն, դժվար թե ուշադրություն դարձնեն Հայաստանում պաշտոնյայի աշխատավարձի փոքր լինելուն: