Պուտինը Թրամփին ռադիոհաղորդիչով գնդակ է նվիրել

Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են Դոնալդ Թրամփին Հելսինկի գագաթաժողովում ՌԴ նախագահի նվիրած գնդակի մեջ ռադիոազդանշանային ցրիչ գտնելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Ռուսաստանում 2018թ–ի աշխարհի առաջնության ֆուտբոլային գնդակը, որը Վլադիմիր Պուտինը նվիրել էր Դոնալդ Թրամփին Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում, իր մեջ չիպ է ունեցել, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ–ները։

Երկու հզորագույն պետությունների ղեկավարների հանդիպումը` Հելսինկիում. լուսանկարներ

Bloomberg–ի տեղեկատվության համաձայն՝ այդ սարքը հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել մոտ 10 սմ հեռավորությունից։

Իր հերթին Adidas-ը պաշտոնապես հայտարարել է, ԱԱ 2018-ի բոլոր գնդակները սարքավորված են եղել  NFC (Near Field Communication) տեխնոլոգիական լուծումով: Գնդակն արտադրող կազմակերպությունը նշել է, որ «անհնար է ջնջել կամ փոխել չիպի կոդավորված պարամետրերը»։

Նշվում է, որ այս «ժուչոկը» ինչ–որ գաղտնի կամ լրտեսական բան չէ։ Դա ուղղակի ընկերության մարքեթինգային արշավի մի դետալ է:

«Լավ է, որ այսօր ձեզ հետ եմ». Թրամփն ու Պուտինը վերջապես հանդիպեցին

Այդ գնդակները գնողին առաջարկում են օգտագործել չիպը` խաղի վառ դրվագներին հետևելու և խաղացողների մասին տեղեկատվություն ստանալու համար։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահի անվտանգության ծառայությունը ստուգել է ֆուտբոլի գնդակը, որը նրան նվիրել է Պուտինը Հելսինկիի գագաթնաժողովից հետո։