ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Հայտնի լրագրող, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, համասեփականատեր և հաղորդավար Ալեքսեյ Վենեդիտկովը հայերեն և անգլերեն գրառում է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Էջմիածնի Մայր տաճարում եմ, — անգլերեն գրել է Վենեդիկտովը, այնուհետև հայերեն ավելացրել է,- Էջմիածնի Մայր տաճար»։
Մնում է միայն գուշակել` նա հայերեն գիտի՞, թե՞ նրան պարզապես օգնել են գրել հայերեն։
Հիշեցնենք, որ Վենեդիկտովն այս օրերին Երևանում է։ Նա հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հարցազրույց վերցրել նրանից։
Ավելի վաղ Վենեդիկտովը Twitter-ում Փաշինյանի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել, որում հայտնի լրագրողը և վարչապետն իրար ձեռք են սեղմում։