Անիվներից տուրք վերցնել, թե՞ չվերցնել. հայկական ու եվրասիական կանոնները «բախվում են»

Հայաստանը 2014 թվականին ազատել է հայրենադարձնեին մաքսազերծումից` Սիրիայից փախստականներին օգնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մաքսազերծումն անցկացնում է Եվրասիական միության կանոններով` ինչպես և մնացած ԵԱՏՄ երկրները։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։

Փաշայան.«Պետք է ճիշտ համեմատությունների հիման վրա դուրս գալ թիրախային հարկ վճարողների վրա»

Օրերս մամուլում բողոք էր հնչել այն մասին, որ հայը Ռուսաստանում մի քանի տարի ապրելուց հետո որոշել է Հայաստան վերադառնալ։ Սահմանին իրենից իր հետ բերած չորս անիվի համար տուրք են վերցրել։

«Մեր կանոնների համաձայն` մենք հարկ ու տուրք չենք վերցնում հայրենադարձների անձնական ունեցվածքից։ Սակայն ԵԱՏՄ–ի կանոններով` տուրքից ազատվում է միայն անձնական ավտոմոբիլը։ Ինչպե՞ս հետևել այդ կանոններին։ Չէ՞ որ մենք պարտավորվել ենք հետևել միասնական մաքսային կանոններին։ Ու ոչ միայն մենք, այլև մնացած ԵԱՏՄ երկրները», – հայտնել է Անանյանը։

Հիշեցնենք` այդ կանոնը Հայաստանն ընդունել է մինչ ԵԱՏՄ մտնելը (2014 թվականին)` սիրիահայ փախստականներին աջակցելու համար։