«Անի» սրճարանի բակում կրակողը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենն է

Նա ներկայացել է քննչական բաժին և խոստովանել, որ ինքն է կրակոցներ արձակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Ոստիկանները պարզել են հուլիսի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցի «Անի» բացօթյա սրճարանի դիմաց Երևանի բնակիչ Հ. Վարդանյանին հրազենային վնասվածքներ պատճառած և փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը։

Արարատում 60–ամյա քաղաքացին այրվել է սեփական արտում

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նա Երևան քաղաքի բնակիչ, 30 տարեկան Արման Այվազյանն է, որը բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և խոստովանել, որ ինքն է եղել կրակոցներ արձակողը։

Քննիչի որոշմամբ` Այվազյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է։

Կայքի տեղեկություններով՝ Այվազյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենն է։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի։