Սիրիայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է հարյուրի

Սիրիական Էս Սուվեյդ քաղաքի շուկայում իրագործված ահաբեկչությունից տուժել են ավելի քան հարյուր մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Սիրիայի հարավում Էս Սուվեյդի շրջանի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 100–ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ–ը փոխել է տակտիկան Սիրիայում. ինչպես Թուրքիային թույլատրվեց Մանբիջի օպերացիան

«Էս Սուվեյդում ու դրա մերձակա քաղաքում պայթյունի ու հարձակման զոհերի քանակը հասել է 100–ի, տուժածների թիվը` 176–ի», – պարզաբանել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Էս Սուվեյդ քաղաքի Սուլ Էլ Խորդա բանջարեղենի շուկայում պայթյուն է որոտացել։ Պայթուցիկ սարքը աշխատեցրել են ահաբեկիչ մահապարտները։ Սիրիական զինվորականներին հաջողվել է կանխել «Իսլամական պետություն» (արգելված է ՌԴ–ում և մի շարք այլ երկրներում – խմբ.) խմբավորման ևս երկու հարձակում` վերացնելով գրոհայիններին մինչ պայթուցիկ սարքը աշխատեցնելը։

Ահաբեկչական խմբավորման ջոկատները հարձակվել են նաև մի քանի գյուղի վրա նույն շրջանի արևելքում, սակայն բանակն ու տեղացիները հետ են մղել նրանց։