ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Սիրիայի հարավում գտնվող Էս Սուվեյդա քաղաքում ահաբեկչության զոհ են դարձել 38 մարդ, վնասվածքներ ստացել` ավելի քան 30-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ահաբեկիչ մահապարտը չորեքշաբթի առավոտյան իրեն պայթեցրել է Էս Սուվեյդա քաղաքի շուկայում։ Սիրիացի զինվորականներին հաջողվել է կանխել «Իսլամական պետություն» խմբավորման (` Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն` խմբ.) ևս երկու հարձակումները` չեզոքացնելով գրոհայիններին, և նրանք չեն կարողացել գործարկել պայթուցիկ սարքերը։
Բացի այդ, քաղաքից ոչ հեռու գտնվող Դումա գյուղի բնակիչները չեզոքացրել են չորս ահաբեկչի, որոնք փորձել են հարձակվել բնակավայրի վրա, հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը։