ԿԲ-ն ու ՊՆ-ն քննարկել են «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրի մանրամասները

Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է հրավիրվել «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագրի թեմայով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Դավիթ Տոնոյանը և Արթուր Ջավադյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, նախարարի տեղակալների և համապատասխան վարչությունների պետերի հետ քննարկել են հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացիկ աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Հայկական կողմը չեզոքացնում է Ադրբեջանի նախիջևանյան ակտիվությունը

Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է մայրաքաղաքում և մարզերում պետական աջակցությամբ զինծառայողների համար բնակարան ձեռք բերելու առավելագույնս մատչելի պայմաններով հնարավորություններ ստեղծելու առաջարկները։ Մասնավորապես՝ շեշտադրվել է ոչ միայն շուկայում գործող նվազագույն տոկոսադրույքի սահմանման, այլև բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարի բեռը թեթևացնելու կարևորությունը։

«Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագիրը ՀՀ ԶՈՒ զինծառայողներին հնարավորություն կտա ներկայումս գործող նվազագույն տոկոսադրույքով և արտոնյալ այլ պայմաններով բնակարանի ձեռքբերման երկարաժամկետ հիփոթեքային վարկ ստանալ: