Ինդոնեզիայում երկու դեմքով երեխա է ծնվել. տեսանյութ

Ինդոնեզիայի Բատամ քաղաքում ծնված երեխան երկու երես ունի և երկու ուղեղ։ Այս մասին հայտնում է Daily Mail–ը։
Sputnik

Երեխայի անունը Գիլան Էնդիկա է, այժմ նա երկու ամսական է։ Փոքրիկը մեկ մարմին ունի, երկու ոտք, երկու ձեռք, բայց քանի որ երկվորյակ-եղբայրը չի կարողացել զարգանալ մոր արգանդում, նրա գլուխը դեֆորմացվել է։

Նշվում է, որ գլխի դեֆորմացիան, ինչպես նաև երկվորյակ եղբոր ուղեղն ու դեմքը վտանգավոր են երեխայի համար, որովհետև նրա գլխում ավելորդ հեղուկ է կուտակվում։

Տեղի բժիշկներն արդեն հայտարարել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել։

Երեխային մշտապես հսկում են բժիշկները։