Հայաստանի հեռավոր մարզերի երեխաները համաշխարհային մրցույթում կներկայացնեն իրենց ռոբոտին

Նախորդ անգամ Հայաստանի թիմի ելույթը հաջողվեց. մեր թիմը մրցում էր ավելի քան 150 երկրի ներկայացուցիչների հետ ու բրոնզե մեդալներ նվաճեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հայկական թիմը կմասնակցի Մեխիկոյում կայանալիք First Global ռոբոտների մրցույթին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Արմաթ» լաբորատորիա. Հայաստանում երեկվա դպրոցականները կատարելագործում են ռազմատեխնիկան

Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 16–18–ը։ 160 երկրից ժամանած երիտասարդները պետք է ռոբոտ հավաքեն` օգտագործելով իրենց կոնստրուկցիան ու սեփական ալգորիթմը։ Ռոբոտը պետք է կարողանա խորանարդիկներից կոնստրուկցիաներ հավաքել, արևային մարտկոցներ տեղադրել ու հողմային էլեկտրակայան կառուցել։

Թիմը հավաքել են Երևանում ու մարզերում գործող «Արմատ» ինժեներային լաբորատորիաների ուսանողներից։

Նախորդ տարի Վաշինգտոնում անցկացվող մրցույթին մեկնել էին Երևանի «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները։

Այս տարի մասնակիցներից չորսը մարզերից են` երկու դպրոցական Սիսիանից, մեկ դպրոցական աղջիկ Գորիսից ու մեկ դպրոցական Արծվաբերդից։

Նշենք, որ հանրապետությունում ավելի քան 200 «Արմաթ» դպրոցական լաբորատորիա կա, որտեղ երեխաները դասերից հետո ինժեներիա ու ծրագրավորում են սովորում։