Հնարավոր է մոտ ապագայում կայանա Փաշինյան–Թրամփ հանդիպումը. Ռիչարդ Միլս

ԱՄՆ կառավարությունը գոհ է ՀՀ–ԱՄՆ երկկողմ փոխհամագործակցության բարձր մակարդակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման մասին դեռ հստակ որոշումը չկա, բայց այն դիտարկվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Կարևոր հանդիպում Վաշինգտոնում. ինչ սպասել Սարգսյանի և Պոմպեոյի բանակցություններից հետո

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացման հնարավորությունը դիտարկվում է։ Հնարավոր է այն կայանա Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի շրջանակներում: Երկու կողմերն էլ ցանկանում են, որ այդ հանդիպումը տեղի ունենա։ Հասկանալի պատճառներով և՛ նախագահի, և՛ վարչապետի գրաֆիկը շատ հագեցած է, և մենք փորձում ենք գտնել համապատասխան «պատուհան»։ Այս պահին հանդիպման մասին որոշումը դեռ չի կայացվել»,-նշել է Միլսը:

Դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ ինչպես դեսպանատունը, այնպես էլ ԱՄՆ կառավարությունը գոհ են ՀՀ–ԱՄՆ երկկողմ փոխհամագործակցության բարձր մակարդակից։