Հյուսիս-հարավ ավտոճանապարհի մի հատվածը կքանդվի

Չինական շինարարական ընկերությունը ևս ընդունում է, որ ճանապարհն անորակ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ հատվածում 1200 մ փռված բետոնը կքանդվի։ Այս մասին նախարարի շինհրապարակ այցելությունից հետո հայտարարում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Հայաստանը Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարությունն ավարտելու գումար չունի

Աշոտ Հակոբյանը եղել է շինարարության այն հատվածներում, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։

Որակի հսկողություն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության մասնագետները հայտնել են, որ որակի թեստավորման արդյունքներով` բետոնապատումը չի համապատասխանում ստանդարտներին և ենթակա է քանդման։

Ըստ հաղորդագրության` չինական կողմը, թեև որոշ պատճառաբանություններ է ներկայացրել` կապված բնակլիմայական պայմանների և այլնի հետ, բայց ընդունել է, որ աշխատանքն անորակ է կատարվել։