ՌԱԴԻՈ

Հարությունյան. «ԱԺ–ում շատ կարևոր է ուժերի խոշորացումը»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է իրենց մտահոգությունների մասին։
Sputnik
Դավիթ Հարությունյան

Յուրաքանչյուր փոփոխություն պետք է հիմքում որոշակի տեսլական ունենա, կարծում է Դավիթ Հարությունյանը։

«Մեր խորին համոզմամբ` ԱԺ-ում շատ կարևոր է ուժերի խոշորացումը, որպեսզի ապահովենք կայուն կառավարում և արդյունավետ ընդդիմադիր աշխատանք, այլ ոչ թե փոշիացումը և փոքրաթիվ ֆրակցիաների ստեղծումը»,- ասում է նա` նշելով, որ սա է իրենց հիմնական մտահոգությունը։

Նրա խոսքով` ՀՀԿ-ն կարծում է, որ պետք է շատ հստակ տեսլական լինի, թե որ ճանապարհով են գնում, իսկ այդ ճանապարհով կարելի է գնալ զարգացման որոշակի փուլից հետո։