ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Ս.-ի անունով բերված հանձնուքը և հետաքրքիր բացահայտում արել։
Ինչպես հայտնում է քրեակատարողական ծառայությունը, Լ. Հ.-ի բերած աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս, իսկ թթվի միջից՝ բջջային հեռախոսի մարտկոց:
Выявленные вещи из передачи заключенному
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: