Սլովակիայից Ադրբեջան հասած զենքի մասին են խոսել ԱԺ փոխնախագահը և չեխ դիվանագետը

ԱԺ փոխնախագահը դեսպանին իր մտահոգությունն է հայտնել չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հաուբիցների և RM-70 ՀԿՌՀ-ների Սլովակիայից Իսրայել, ապա` Ադրբեջան արտահանման կապակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ։

Ինչպես է եվրոպական պահեստներում մնացած զենքը Իսրայելի թեթև ձեռքով հասել Ադրբեջան

Հանդիպման մասին ԱԺ պաշտոնական հաղորդագրության համաձայն` խորհրդարանի փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հաուբիցների և RM-70 ՀԿՌՀ-ների Սլովակիայից Իսրայել, ապա` Ադրբեջան արտահանման կապակցությամբ:

Պետր Միկիսկան նշել է, որ այդ վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հարցեր: Առաջարկ է եղել չեխական գործարար համաժողովներ կազմակերպելու:

Դեսպանը տեղեկացրել է, որ չեխական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել Վայոց ձորի մարզում երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման ծրագրում: