Սիրիայի հարավում ահաբեկչությունների տուժածների թիվը գերազանցել է 180–ը

Ավելի վաղ հայտնում էին 100 մահացածների մասին, սակայն ցավոք, նրանց թիվը շարունակում է աճել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Սիրիայի հարավում Էս Սուվեյդի շրջանի ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցել է  180–ը։

Սիրիայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է հարյուրի

Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաընկերությունը` հղում անելով Լոնդոնում կայանվող «Մարդու իրավունքների պաշտպանությանը հետևող սիրիական կենտրոն» հասարակական կազմակերպությանը։

Ավելի վաղ հայտնում էին 100 զոհվածի ու 176 տուժածի մասին։

Սուվեյդ քաղաքի Սուլ Էլ Խորդա բանջարեղենի շուկայում պայթյուն էր որոտացել։ Հետո տեղեկություն հայտնվեց Էլ Մուսալլեխ շրջանում պայթյունի մասին։

Ահաբեկչություններն ուղեկցվում են բնակելի վայրերի վրա ահաբեկիչների խմբերի հարձակումներով։

Ահաբեկիչն իրեն պայթեցրել է սիրիական քաղաքի շուկայում. ավելի քան երեք տասնյակ զոհ կա

Պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ահաբեկչական խմբավորման ջոկատները հարձակվել են նաև մի քանի գյուղի վրա նույն շրջանի արևելքում, սակայն բանակն ու տեղացիները հետ են մղել նրանց։