Պետությունից հափշտակված 1 մլրդ դրամից 55.7 մլն–ը վերականգնվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավտոմեքենաների կեղծ տեխզննում իրականացրած կազմակերպությունների տնօրենները սկսել են վերականգնել միլիոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո սկսել են վճարել խաբեությամբ յուրացրած գումարները։

Տեխզզնում իրականացնող ընկերություններն ավելի քան 2 միլիարդ դրամ են հափշտակել. տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ «Տրանս Սիստեմ» ՍՊԸ-ի տնօրենն այսօր Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցել 10 մլն, «Ավտոռադ» ՍՊԸ–ի  տնօրենը՝ 3մլն, «Սեարվի» ՍՊԸ-ի տնօրենը` 6 մլն դրամ։

Ավելի վաղ Արարատի և Տավուշի մարզերում գործող«Արարատյան ավտոկայան» և «Հ.Ա.Ավտոտեխզննում» ՍՊ ընկերությունները ՔԿ դեպոզիտ հաշվին էին փոխանցել համապատասխանաբար 30 և 6.7 մլն դրամ։

Այսպիսով, քրեական գործերի քննության ընթացքում բացահայտված յուրացված գումարից 55.7 մլն դրամն արդեն  վերականգնվել է։

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետին ազատ արձակեցին

Հիշեցնենք, իրավապահները պարզել էին, որ ավտոմեքենաների տեխզննման լիցենզիա ունեցող ընկերությունները 2015–2018թթ ընթացքում ավտոմեքենաների տեխնիկական զննման դիմաց նախատեսված 3 500-10 500 դրամի կտրոնները դուրս են գրել առանց մեքենաների փաստացի տեխնիկական զննում իրականացնելու։ Հետո կեղծ կտրոնները ներկայացրել են ֆինանսների նախարարություն և չկատարված աշխատանքի դիմաց գումար ստացել։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, տեխզննման կազմակերպությունների պետական բյուջեից հափշտակած գումարը կազմում է 1.031.330.000 դրամ:

Բացահայտված փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։