Հայկական կողմը կարող է համարժեք պատասխան տալ. Մնացականյանը` Ադրբեջանի զենքի մասին

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարն ասաց, որ մարտական արվեստը պահանջում է դիտարկել հարվածների հնարավորությունը ոչ միայն ռազմական, այլև տնտեսական օբյեկտներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Արցախի Պաշտպանության բանակը անհապաղ կհարվածի Մինգեչաուրի ՋԷԿ–ին, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Մնացականյանը հայտնեց, որ Մինգեչաուրի ՋԷկ–ը որպես թիրախ ներառված է Պաշտպանության բանակի մարտավարական նախագծերում։

Մնացականյան. «Արցախի սահմանին դեռ այսքան հանգիստ չի եղել»

«Մարտական արվեստը պահանջում է, որ նման ու ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈւ–ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է», – նշեց Մնացականյանը։

Ամեն ինչ կախված է նրանից` արդյո՞ք այդպիսի անհրաժեշտություն կլինի, ըստ գեներալ լեյտենանտի`այդ անհրաժեշտությունը դեռ չկա։

Ադրբեջանի զինանոցը արտասահմանյան զենքով` բելառուսական «Պոլոնեզ», չեխական «Դանա» ու իսրայելական «LORA», համալրման մասին Մնացականյանը նշեց, որ հայկական կողմը կարող է դրանց համարժեք պատասխան տալ։

«Մեր Զինված ուժերն էլ նման զենք ունեն։ Հարձակողական հնարավորությունները գրեթե նույնն են, ինչ Ադրբեջանինը։ Մենք ոչ միայն նույն հնարավորություններն ունենք, այլև ավելի նշանառու կրակի հնարավորություն», – ընդգծեց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարը։

Հիշեցնենք` Ադրբեջանը արտասահմանյան պետություններից ակտիվորեն ժամանակակից զենք է գնում։ Մասնավորապես, վերջերս լուրեր են տարածվել նաև Բելառուսից, Իսրայելից, Արևելյան Եվրոպայի երկրներից զենք գնելու մասին։