Երկու հայուհի կպայքարեն «Միսս ԱՊՀ» տիտղոսի համար

Եզրափակիչ փուլից մի քանի օր առաջ գեղեցկուհիները Ղազախստանի մայրաքաղաք են ժամանել։ Հայաստանի ու Ղրղըզստանի մասնակիցներ Ռոմելլա Թամարյանն ու Սուսաննա Եգորյանը պայքարելու են ԱՊՀ–ի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսը նվաճելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Ղազախստանի մայրաքաղաքն առաջին անգամ է հյուրընկալում «Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթը։ Անկախ Պետությունների Համագործակցության ամենագեղեցիկ աղջկա կոչումի համար կպայքարեն 25 հոգի։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը` հղում անելով շոուի կազմակերպիչներին։

Գեղեցկուհի հայուհին Ղրղըզստանը կներկայացնի «Միսս ԱՊՀ 2018» մրցույթում

Աստանա են մեկնել 16 մասնակից երկրների (Վրաստանը, Ուկրաինան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան հրավիրված երկրներ են) 18-ից 27 տարեկան աղջիկները։ Իրենց երկիրը մրցույթում ներկայացնելու պատվին արժանանալու համար մասնակիցները մի քանի փուլով ընտրություն են անցել։

Մրցույթի Instagram-յան էջում նշված է, որ մասնակիցներն Աստանա են ժամանել հուլիսի 27-ին կայանալիք եզրափակիչ փուլից 10 օր առաջ։ Այդ ընթացքում նրանք ծանոթացել են Ղազախստանի ժողովուրդների ավանդույթներին ու սովորություններին, նաև այցելել են մայրաքաղաքի տեսարժան վայրերը, մասնակցել են հոբելյանական տոնակատարությունների ու բարեգործական ակցիաներին։

«Մրցույթում աղջիկները կցուցադրեն ազգային հագուստ, նաև կներկայանան երեկոյան զգեստերով։ Շոու ծրագրին կմասնակցեն համաշխարհային էստրադային աստղեր, տաղանդավոր արտիստներ ու անվանի դիզայներներ», — խոստացել են կազմակերպիչները։

 

Հայտնի է, որ Ռուսաստանը ներկայացնում է 18 տարեկան Ժանարա Հասենովան, որն ազգությամբ ղազախ է, բնակվում է Մագնիտոգորսկում։

Հայաստանը մրցույթում ներկայացնելու է 23 տարեկան Ռոմելլա Թամարյանը։ Իսկ Ղրղըզստանը ներկայացնում է մոդել Սուսաննա Եգորյանը, որն Instagram-ում հայտնի է Susa Bonn մականունով։