«Օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանն ազատ է արձակվել

Օհանով եղբայրների սան, «օրենքով գող» Խաչատրյանը 2012թ–ին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, բայց բանտից դուրս է եկել վեց տարի անց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Կրասնոյարսկի խիստ ռեժիմի ուղղիչ գաղութից վերջերս ազատ է արձակվել հայտնի օրենբուրգցի «օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանը (Ռաշիդ Ջամբուլսկի), հաղորդում է «Փրայմ Կրայմ» գործակալությունը, որը մասնագիտացած է քրեական աշխարհի նորությունների վրա։

«Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին հայի անուն–ազգանունով երկու տարի ապրել է Հայաստանում

«Օրենքով գողը» դատապարտվել էր ազատազրկման 2012թ–ին «Ռաշիդովսկիե» կազմակերպված հանցավոր խումբ ձևավորելու մեղադրանքով։ Նրա հետ միասին ազատազրկվել էին խմբավորման 13 անդամներ։ Նրանց մեղադրանքներ էին առաջադրել դրամական միջոցներ հափշտակելու և շորթելու, քաղաքացիների ունեցվածքը խլելու, ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն գործելու համար։ Վեց տարի առաջ 51–ամյա Խաչատրյանը դատապարտվել էր 11 տարի ազատազրկման, սակայն արդյունքում դատավճիռը մեղմացվել է։

Ռաշիդ Ջամբուլսկին ամենաազդեցիկ օրենքով գողերից է, որը հաստատվել է ՌԴ Օրնեբուրգի շրջանում։ Նրա «գողական» ստաժը հաշվվում է 21 տարի, որի սկիզբը դրել են ազդեցիկ «օրենքով գողեր» Օհանով եղբայրները։