Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ. ի՞նչ են քննարկելու ԵԱՏՄ երկրների վարչապետները

Սանկտ Պետերբուրգում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց կառավարության աղբյուրը։

Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով. ի՞նչ հարցեր են քննարկել նրանք

Հուլիսի 26-ին և 27-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհդրի հերթական նիստը, որը կնախագահի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ պետությունների թվային զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում փոխգործակցության, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերը։