Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքով վիրավորին տեղափոխել են հիվանդանոց

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները հնչել են Խաղաղ Դոնի փողոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա վիրավոր։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, երեկ` հուլիսի 23–ին, ժամը 23։30-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները հնչել են Խաղաղ Դոնի փողոցում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։