Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել. Չավուշօղլու

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչպես նաև հրաժարվում է բացել Հայաստանի հետ սահմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Անկարան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի ու Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ես հանդիպեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Ես ծանոթ եմ նրա հետ այն ժամանակից, երբ նա Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպանն էր: Շնորհավորեցի նրան ու Հայաստանի վարչապետ Փաշինյանին։ Մեր դիրքորոշումը հայտնի է, մենք չենք փոխել այն: Հայտնի է մեր դիրքորոշումը նաև Ղարաբաղի վերաբերյալ»,- ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ-ից։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչպես նաև հրաժարվում է բացել Հայաստանի հետ սահմանը