Փաշինյանն ասել է` ինչի վրա պետք է շեշտը դնեն. կառավարությունը մշակում է 2019թ–ի բյուջեն

2019 թվականի պետական բյուջեի նախագիծը կմշակվի ծրագրային բյուջետավորման ձևաչափով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Կառավարությունում սկսվել են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ նախարարություններն ու պետական մյուս գերատեսչություններն իրենց առաջարկություններն են ներկայացնում բյուջեի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ: 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շեշտը պետք է դրվի ծրագրերի բովանդակության վրա, կարևորվի բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացումը: