ՌԱԴԻՈ

Փաշայան.«Պետք է ճիշտ համեմատությունների հիման վրա դուրս գալ թիրախային հարկ վճարողների վրա»

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է հարկատուների հետ աշխատանքի նոր ձևերի մասին։
Sputnik
Միքայել Փաշայան

«Անցյալում մեկը մյուսին չէր հավանում, գնում էր ստուգման, որևէ հիմք չկար ստուգման գնալու, բայց գնում էին, վատություն անելու համար էին գնում։ Կար նաև հակառակը` երբ ուզում էին կազմակերպությունը մաքրել պարտավորություններից` ստուգում էին պատվիրվում։

Հիմա աշխատում է ռիսկերի կառավարման համակարգը. այս կամ այն չափորոշիչների հիման վրա ձեր ընկերությունը դառնում է ռիսկային։ Համակարգն ինքն է դա որոշում։

Բայց միայն ռիսկերի կառավարման համակարգը չէ, որ վերլուծություններ է անում։ Կա նաև առօրյա վերլուծությունների համակարգ»,–ասում է Փաշայանը։

Նրա խոսքով` գերնպատակն է` ստեղծել վերլուծական մեծ պլատֆորմ և կարողանալ ճիշտ համեմատությունների հիման վրա դուրս գալ թիրախային հարկ վճարողների վրա։