Աբովյանում զրույցն ավարտվել է դանակահարություններով

Դանակահարված երիտասարդներին տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Shamshyan.com կայքի տեղեկություններով` երեկ` հուլիսի 23-ին, ժամը 16։00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժինն ահազանգ է ստացել, որ հիվանդանոց են բերել դանակահարված երիտասարդների։

Ըստ հրապարակման` վիրավորները Աբովյան քաղաքի բնակիչներ են` 23 տարեկան Արթուր Պապոյանը, 23 տարեկան Դավիթ Հակոբյանը, 25 տարեկան Ռազմիկ Թովմասյանը և 22 տարեկան Դավիթ Պետրոսյանը։

Նախնական տեղեկություններով` դանակահարությունները տեղի են ունեցել Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 32 շենքի բակում։

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։