Ադրբեջանը Լելե Թեփե բարձունքի գրավումն օգտագործում է քարոզչական նպատակներով. Մնացականյան

Բարձունքի քարոզչական նշանակությունն Ադրբեջանի համար մի քանի անգամ ավելի մեծ է, քան դրա մարտավարական նշանակությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. 2016 թվականի ապրիլին ադրբեջանցիների գրաված Լելե Թեփե բարձրունքի ռազմավարական նշանակության մասին հայտարարությունները սուտ են։ Այսօր Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում, պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, ասաց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Հայկական կողմը կարող է համարժեք պատասխան տալ. Մնացականյանը` Ադրբեջանի զենքի մասին

«Լելե Թեփեն այդքան էլ բարձր կետ չէ։ Ադրբեջանն ուղղակի քարոզչական կարևորություն է տրվել դրան։ Մենք էլ հավասար բարձունքներ ունենք հենց Լելե Թեփեի դիմաց», – ասաց Մնացականյանը։

Հերքելով Լելե Թեփե բարձրունքի գրավման ռազմավարական կարևորությունը` Մնացականյանը նշեց, որ դրա գագաթին մի մեքենա էլ չի կարող կանգնել:

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտնել էին, որ Լելե Թեփե բարձրունքի գրավման շնորհիվ հնարավոր է բնակեցնել Ջեբրաիլի շրջանի Չոջուք Մարջանլի գյուղը։

Արցախյան կողմն իր հերթին պնդում է, թե Ադրբեջանն այդ բարձրունքը գրավել է 4 օրվա ընթացքում հարյուրավոր մարդկանց կյանքի գնով։