«Սարսափելի» դեպք Ադրբեջանում. ձերբակալել են հայկական երաժշտություն միացրած դիջեյին

Ադրբեջանի սրճարաններից մեկում հայկական երաժշտության հնչյուններն անհանգստացրել են այցելուներին։ Ստիպված են եղել ոստիկանություն կանչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Ադրբեջանում ձերբակալել են դիջեյին, որը հանգստացողների համար հայկական երաժշտություն է միացրել: Ինչպես գրում է տեղի Median կայքը, հուլիսի 21-ին Նաբրան բնակավայրում գտնվող «Մալիբու» հանգստյան գոտու այցելուները լսել են հայկական երաժշտություն և այդ մասին զեկուցել իրավապահներին:

Բողոքներից հետո եկել են ոստիկանության աշխատակիցները: Նրանք ստիպել են դիջեյին անջատել երաժշտությունը:

Նա փորձել է դիմադրել, ինչի համար էլ տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: Դիջեյ Աբդուլ Նալիևն ասել է, որը երաժշտությունը վերցրել է «Մալիբուի» տնօրենի համակարգչից:

Դիջեյը 10 օրով կալանավորվել է: